Ջ․ Ռոդարի Կապույտ լուսացույցը

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը  տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, Միլանի երկնքից էլ կապույտ:
Մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլետների ձայնը աշխարհ էր բռնել, իսկ շատ թմբլիկ մի հետիոտն բղավում էր.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակում էին.
-Երևի կանաչը պաշտոնյաներից մեկն է կերել, որ քաղաքից դուրս ամառանոց կառուցի:
-Կարմիրով էլ   «Ջարդինի» այգիների ձկներին են ներկել:
-Գիտե՞ք` ինչ են անելու դեղին գույնը: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` որ երթևեկությունը կարգավորի:   Մի ուրիշ ոստիկան կառավարման վահանակը գտավ, որ թերությունն ուղղի, և անջատեց հոսանքը:

Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:

Առաջադրանքներ

1.Գտի՛ր սխալները և գրի՛ր:

Մինջև անջատվելը լուսակիրը հասցրեծ մտածել. «Խեղջ մարդիք: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարի ազդանշանն եի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թրչել կիմանային: Կարող է նրանց քաջուցյունն էր քիչ»:\

2.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և online բառարանի միջոցով բացատրի՛ր

3.Քո կարծիքով ինչու՞ են լուսակրի գույները դրել կարմիր, դեղին և կանաչ։

Կարմիրը նշանակում է կանգնիր, դեղինy` պատրաստվիր,  կանաը՝չ կարող ես անցնել կամ քշել :
4. Գրի՛ր քեզ դուր եկած հատվածը և նկարի՛ր :

Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել:

Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:

5.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:
ձկնորս, կեսօր, սարդօստայն, անոգուտ, ականջօղ, տարորինակ, վատորակ, չո գտագործել:
6.Դուրս գրեք բոլոր հատկանիշ և գործողություն ցույց տվող բառերը:
7.Գրեք հետևյալ բառերի ուղիղ ձևերը.
հասկանային, կիմանային, կառավարման, կառուցելու, ներկելու
8. Ինչ կլիներ, եթե լուսակիրը չորս գույն ունենար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով