Egiptos

Եգիպտոս (արաբ․՝ ‎‎, մասրի՝ , ղպտ.՝), պաշտոնական անվանումը՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (արաբ․՝ , միջմայրցամաքային պետություն Աֆրիկայի հյուսիսարևելյան և Ասիայի՝ Արաբական թերակղզու, հարավարևմտյան հատվածներում։ Սուեզի և Ակաբայի ծոցերի միջև ընկած Սինայի թերակղզին կատարում է ցամաքային կամրջի դեր և միացնում Եգիպտոսի ասիական և աֆրիկյան հատվածները։ Եգիպտոսը հյուսիս-արևելքում սահմանակցում է ԻսրայելինԳազայի հատվածում՝ Պաղեստինյան ինքնավարությանը, հարավում՝ Սուդանին և արևմուտքում՝ Լիբիային։ Հյուսիսում ափերը ողողվում են Միջերկրական, իսկ արևելքում՝ Կարմիր ծովերի ջրերը։ Երկու ծովերը իրար միացված են Սուեզի ջրանցքով։ Կարմիր ծովով Եգիպտոսը սահմանակցում է Սաուդյան Արաբիային, Միջերկրականով՝ ՀունաստանինԹուրքիային և Կիպրոսին, Ակաբայի ծոցով՝ Հորդանանին։

Հին եգիպտացիները ստեղծել են աշխարհի հնագույն պետակ կազմավորումներն ու քաղաքակրթությունը, որի նվաճումներ են հիերոգլիֆային գիրըզարգացած քաղաքաշինությունըմիասնական դիցարանը և կենտրոնացված պետական կառավարման հնագույն համակարգը[5]։ Գիզայի բուրգերըՄեծ Սֆինքսը, ինչպես նաև ՄեմփիսիԹեբեի ավերակներն ու Արքաների հովիտը կազմում են Հին Եգիպտոսից մեզ հասած պատմական ժառանգության մի մասը։ Ժամանակի ընթացքում Եգիպտոսը ենթարկվել է հույներիպարսիկներիհռոմեացիներիարաբներիօսմանյան թուրքերի և նուբիացիների ազդեցությանը։ Սինայի թերակղզին նշանավորվում է որպես վաղ քրիստոնեական կրոնի կենտրոններից մեկը, սակայն այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի 7-րդ դարում Եգիպտոսը դառնա իսլամադավան պետություն։ Զարգացած միջնադարում ձևավորվել է Մամլուքների սուլթանությունը՝ խաչակիրների գլխավոր հակառակորդներից մեկը Մերձավոր Արևելքում։ 16-ից մինչև 20-րդ դարերի սկիզբն ընկած ժամանակամիջոցում Եգիպտոսը հաջորդաբար կառավարվել է Օսմանյան և Բրիտանական կայսրությունների կողմից։ Ժամանակակից Եգիպտոսը ստեղծվել է 1922 թվականին՝ Բրիտանական կասրությունից անկախանալուց հետո։ Սակայն երկիրը փաստացիորեն վերականգնել է ինքնիշխանությունը 1952 թվականին՝ ապստամբների կողմից օկուպացիոն վարչակարգի տապալումից, Սուեզի ջրանցքի ազգայնացումից, Ֆարուք I-ի աքսորից և հանրապետության հռչակումից հետո։ Անկախությունից հետո Եգիպտոսը ներքաշվել է արաբա-իսրայելական հակամարտության մեջ, որի շրջանակներում էլ զբաղեցրել է Գազայի հատվածը։ Հաջորդիվ սակայն վերջիններս ստիպված են եղել ճանաչել Գազայի նկատմամբ Իսրայելի իրավունքները։ Ներակայումս Եգիպտոսի գլխավոր արտաքին մարտահրավերներն են հետճգնաժամային բարդույթներըահաբեկչության սպառնալիքը և տնտեսական խնդիրները։

Ըստ կառավարման համակարգի՝ Եգիպտոսը կիսանախագահական հանրապետություն է։ Երկրի պաշտոնական կրոնը սուննի իսլամն է[6], լեզուն՝ արաբերենը (բնակչության մեծամասնությունը խոսում է արաբերենի եգիպտական բարբառով)։ Ավելի քան 95 միլիոն բնակչությամբ՝ Եգիպտոսը Հյուսիսային ԱֆրիկայիՄերձավոր Արևելքի և Արաբական աշխարհի ամենաբնակեցված պետությունն է (այս ցուցանիշով՝ երրորդը՝ Աֆրիկայում և տասնհինգերորդը՝ ամբողջ աշխարհում)։ Եգիպտոսի բնակչության ճնշող մեծամասնությունը բնակվում է Նեղոսի դելտայում՝ շուրջ 40 000 քառակուսի կիլոմետր տարածքում։ Սահարայի մաս կազմող անապատային շրջանները, որոնք կազմում են Եգիպտոսի տարածքի մեծ մասը, գրեթե բնակեցված չեն։ Եգիպտացիների գրեթե կեսը բնակվում է քաղաքային բնակավայրերում՝ ԿահիրեումԱլեքսանդրիայում և Նեղոսի գետի ափին տեղաբաշխված մյուս քաղաքներում։

Եգիպտոսը տնտեսապես զարգացած պետություն է` ամենաբազմաճյուղը Մերձավոր Արևելքում։ 2016 թվականին Եգիպտոսը շրջանցել է Հարավաֆրիկյան Հանրապետությանը (ՀԱՀ)՝ դառնալով Նիգերիայից հետո տնտեսապես երկրորդ ամենազարգացած պետությունը Աֆրիկա մայրցամաքում[7][8]։ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունն անկախության օրվանից ի վեր հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպությանՉմիացած երկրների շարժմանԱրաբական լիգայիԱֆրիկյան միությանԻսլամական կոնֆերանսի և այլ կազմակերպությունների անդամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով