Egiptos

Եգիպտոս (արաբ․՝ ‎‎, մասրի՝ , ղպտ.՝), պաշտոնական անվանումը՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (արաբ․՝ , միջմայրցամաքային պետություն Աֆրիկայի հյուսիսարևելյան և Ասիայի՝ Արաբական թերակղզու, հարավարևմտյան հատվածներում։ Սուեզի և Ակաբայի ծոցերի միջև ընկած Սինայի թերակղզին կատարում է ցամաքային կամրջի դեր և միացնում Եգիպտոսի ասիական և աֆրիկյան հատվածները։ Եգիպտոսը հյուսիս-արևելքում սահմանակցում է Իսրայելին, Գազայի հատվածում՝ Պաղեստինյան ինքնավարությանը, հարավում՝ Սուդանին և արևմուտքում՝ Լիբիային։ Հյուսիսում ափերը ողողվում են Միջերկրական, իսկ արևելքում՝ Կարմիր ծովերի ջրերը։ Երկու ծովերը իրար միացված են Սուեզի ջրանցքով։ Կարմիր ծովով Եգիպտոսը սահմանակցում է Սաուդյան Արաբիային, … [Read more…]