Կատուների մասին

  Ես  Կպատմեմ իմ կատվի և կատվազգիների մասին: Իմ կատվի անունը Կեքսիկ է, այն պատկանում է սովորոակն կատուների տեսակին: Ձմռանը մորթին երկարում է, ամռանը՝ կարճանում : Իմ կատուն ունի ևս մեկ առանձնահատկություն. բոլորը կատուները սովորաբար ունեն երեք գույն, բայց իմ կատուն ունի չորս գույն՝ սև, կարմրագույն, սպիտակ,  մոխրագույն և վարդագույն: Իմ կատվի թաթի բարձիկները տարբեր գույն ունեն վարդագույն են և սև: Իսկ կատվի թաթերի բարձիկները օգնում են կատուներին ցատկելիս շատ ցավ չզգալ նև թաթերը չվնասել:

Փոքր, սովորաբար մորթածածկ, մսակեր կաթնասուն կենդանիներ են։ Համարվում են ամենատարածված (շան հետ միասին) «ընկերակից կենդանիներից» մեկը։ Ներկայումս աշխարհում հաշվվում է շուրջ 600 մլն ընտանի կատու, որոնք դասակարգված են շուրջ 200 ցեղատեսակների՝ երկարամորթներից (պարսկական կատու) մինչև մորթուց զուրկ (սֆինքսներ), որոնք ճանաչված և գրանցված են ֆելինոլոգիական կազմակերպությունների կողմից։

Կենդանաբանության տեսանկյունից ընտանի կատուները կատվազգիների ընտանիքին, գիշատիչների կարգին պատկանող կաթնասուններ են։ Նախկինում հաճախ համարվել են առանձին կենսաբանական տեսակ։ Ներկայիս դասակարգման համաձայն՝ ընտաններնի կատուն անտառային կատվի (լատ.՝ Felis silvestris) ենթատեսակն է։ Կատուներն ունեն ճկուն մարմին, արագ ռեֆլեքսներ, սուր ճանկեր ու ատամներ, որ հարմարեցված են մանր կենդանիներ որսալու համար։ Կատուները կարող են լսել շատ ցածր և բարձր հաճախականություն ունեցող (մարդու համար ոչ լսելի) ձայներ, որ արձակում են մկներն ու այլ մանր կենդանիներ։ Նրանք կարող են տեսնել մթության մեջ։ Ինչպես և կաթնասունների մեծ մասը, կատուներն ունեն ավելի թույլ գունավոր տեսողություն և ավելի լավ հոտառություն, քան մարդը։ Միայնակ որսալով կրծողներ ու այլ մանր կենդանիներ՝ կատուն սոցիալական կենդանի է, որը շփման համար օգտագործում է ձայնային ազդանշանների լայն դիապազոն, ինչպես նաև ֆերոմոններ և մարմնի շարժումներ

Կատուներն արագ: 

Հին Եգիպտոսում կատուների պաշտամունքի առկայության պատճառով համարվում է, որ դրանք ընտելացվել են այնտեղ[, սակայն հնարավոր է, որ ընտելացման դեպքեր եղած լինեն դեռ նեոլիթյան ժամանակաշրջանում՝ 9,500 տարի առաջ (մ.թ.ա. 7,500)։ 2007 թվականին կատարված գենետիկական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բոլոր ընտանի կատուները ծագել են մերձավորարևելյան վայրի կատվից և նրանից բաժանվել են մեր թվարկությունից շուրջ 8,000 տարի առաջ Մերձավոր Արևելքում։ 2006 թվականին ապացուցվել է, որ ընձառյուծային կատուն առանձնաբար ընտելացվել է շուրջ մ.թ.ա. 5500 թվականին, սակայն այդ մասամբ ընտելացված այդ ցեղատեսակի գիծը չունի իր շարունակությունը ներկայիս ընտանի կատուների շարքում։ 2017 թվականին կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընտանի կատուներն այն կատուների սերունդներն են, որոնք ընտելացվել են Մերձավոր Արևելքում շուրջ 9000 տարի առաջ։

2007 թվականի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում կատուներն իրենց թվաքանակով երկրորդ տեղն են զբաղեցնում ընտանի կենդանիների շարքում՝ զիջելով քաղցրահամ ջրերի ձկներին]։ 2010 թվականի տվյալներով՝ կատուները երրորդ ամենաշատ ժողովրդականություն վայելող ընտանի կենդանիներն են Մեծ Բրիտանիայում ձկներից ու շներից հետո և կազմում են շուրջ ութ միլիոն։ Դրանք մարդու կողմից բարձր են գնահատվում նաև կրծողներ և տնային այլ վնասակար կենդանիների որսալու ունակության համա :

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով