Վարդի մասին

Վարդ, մարդու կողմից աճեցվող, Մասրենի (լատ. կոչվող վարդազգիների դասին պատկանող ներկայացուցիչների տեսակների և տարատեսակների հավաքական անվանում։ Վարդերի տարատեսակների մեծ մասը ստացվել է երկարատև սելեկցիայի արդյունքում բազմաթիվ կրկնակի խաչասերումների և ընտրանքի իրականացման ճանապարհով։ Որոշ տարատեսակներ վայրի վարդազգիների տեսակների ձև են հանդիսանում:Դրանց կարող եք հանդիպել տարբեր հարթավայրային գոտիներում։

Վարդը

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ, Տեսավ մի վարդ դաշտի միջին. Վարդը տեսավ, ուրախացավ, Մոտիկ վազեց սիրուն վարդին. Սիրուն վարդին, կարմիր վարդին, Կարմիր վարդը դաշտի միջին։ Տղան ասավ․ .— Քեզ կըպոկեմ, Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։ Վարդը ասավ. — Տե՜ս, կըծակեմ, Որ չմոռնաս փշոտ վարդին. Փշոտ վարդին, կարմիր վարդին, Կարմիր վարդը դաշտի միջին։ Ու անհամբեր տըղան պոկեց, Պոկեց վարդը դաշտի միջին. Փուշը նըրա ձեռքը ծակեց, … [Read more…]