Մայրենի

210․Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր։ Տրված բառերից ո՞րը ի՛նչ ձևով գրեցիր։

Գիրքը որտե՞ղ է։

Պայուսակ, գրադարակ, հեռուստացույց, պահարան, սեղան, ձեռք, աթոռ, լիճ։

Գիրքը պայուսակում է։

Գիրքը գրադարակում է։

Գիրքը հեռուստացույցին է։

Գիրքը պահարանում է։

Գիրքը սեղանին է։

Գիրքը ձեռքում է։

Գիրքը աթոռի վրա է։

Գիրքը լճում է։

211․ Բառակապակցություններ և նախադասություններ կազմի՛ր հարցում արտահայտող որտե՞ղ բառի փոխարեն տրված գոյականները գրելով։ Տրված բառերից ո՞րը ի՛նչ ձևով գրեցիր։

Որտե՞ղ լինել։

Երեխան որտե՞ղ է։

Դպրոց, տուն, դասարան, բակ, փողոց, մանկապարտեզ։

Երեխան դպրոցում է։

Երեխան տանն է։

Երեխան դասարանում է։

Երեխան բակում է։

Երեխան փողոցում է։

Երեխան մանկապարտեզում է։

212․ Ընդգծված բառերը հականիշ բառակապակցություններով փոխարինի՛ր։

Ոգևորությամբ անել – հիասթափվածությամբ անել

համոզմունքով գործել – անսկզբունք գործել

ուրախությամբ դիմավորել – տխրությամբ դիմավորել

հուզմունքով սպասել – իմիջիալոց սպասել

եռանդով պաշտպանել – անեռանդ պաշտպանել

անհանգստությամբ մտածել – հանգստությամբ մտածել

213․ Ընդգծված բառերը նույնարմատ հականիշ բառերով փոխարինի՛ր։ Գոյականները ի՞նչ ձևով դրվեցին։

Օրինակ՝ անբեղ մարդ – բեղով մարդ

Անլուսամուտ սենյակ – լուսամուտով սենյակ

Անդուռ պահեստ – դռնով պահեստ

Անծխնելույզ վառարան – ծխնելույզով վառարան

Անդանակ մորթել – դանակով մորթել

Անշնհորք նստել – շնորհքով նստել

Անկարգ գնալ – կարգով գնալ

214․ Բառերի իմաստն արտահայտի՛ր հոմանիշ բառակապակցություններով։

Օրինակ՝

Օրենքով – ըստ օրենքի, օրենքի համաձայն, կամ համաձայն օրենքի։

Կարգադրությամբ – ըստ կարգադրության, կարգադրության համաձայն։

Նախասիրություններով – ըստ նախասիրությունների, նախասիրությունների համաձայն։

Որոշմամբ – ըստ որոշման, որոշման համաձայն, կամ համաձայն որոշման։

Պատասխաններով – ըստ պատասխանների, պատասխանների համաձայն։

Դիմումով –  ըստ դիմումի, դիմումի համաձայն, կամ համաձայն դիմումը։

Պատմածով – ըստ պատմածի, պատմածի համաձայն, կամ համաձայն պատմածի։

Խնդրանքով – ըստ խնդրանքի, խնդրանքի համաձայն, կամ համաձայն խնդրանքի։

215․ Փակագծի բառը պահանջվող ձևով գրի՛ր։

Օրինակ՝

Ներկը (վրձին) պատին էր քսում ու հիյացած նայում իր (արած)։

Ներկը վրձինով պատին էր քսում ու հիյացած նայում իր արածին։

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է (Քյոնիգսբերգ) Քյոնիգսբերգում և այնտեղ էլ ութսուն տարի հետո մահացել է։ Նա իր մտքով ընդգրկել է ոչ միայն Երկիր (մոլորակ) մոլորակը, այլև Արեգակնային (համակարգ) համակարգը և ողջ (տիեզերք) տիեզերքը։ Սակայն կյանքի (ընթացք) ընթացքում Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի (քաղաք) քաղաքից։ Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու (գյուղ) գնալը, որը (Քյոնիգսբերգ) Քյոնիգսբերգից ընդամենը քառասունհինգ կիլոմետր էր հեռու։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով