Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ 

  1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը և բացատրի՛ր ընդգծված տողերը:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ

 

Քամին տերևներն խաղեցնում է օդում , դրա համար ասում են, որ նա նրանց տերն է:

 

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ

Ամեն տեղ ոսկեգույն տերևներ են:

 

  1. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր։

Ոսկեզօծվել- դառնալ ոսկուն համարժեք, ոսկու գույն ստանալ

դեղին բոցեր- դեղին գույնը այնքան վառ է, որ նման է կրակի բոցերի:

Աշնան քամուն են ծափահարում- տերևները իրար են հարվածում:

  1. Տրված բառակապակցությունները գործածի՛ր նախադասություններում։

դեղին բոցեր, աշնան քամի, ոսկե աշուն, ոսկեզօծ ծառ։

Աշնան քամին այնքան ուժեղ էր, որ ծառերը գետնին էր տապալում:

Դրսում ոսկե աշուն է:

Ոսկեզօծ ծառի բներում ապրում են սկյուռները:

Դեղին բոցեր են ելնում կրակից և տաքացնում խարույկի շուրջ նստած երեխաներին:

  1. Ինչպիսի՞ տրամադրություն հաղորդեց քեզ այս բանաստեղծությունը: Մեկնաբանի՛ր:

Գունավոր և ուրախ տրամադրություն այն հաղորդեց ինձ, քանի որ աշունը նման է ոսկե երկրի և կան տաք գույներ ցուրտ ժամանակ:

  1. Փորձի՛ր արձակ պատմել բանաստեղծությունը: Մուտքագրի՛ր պատումդ և ձևավորի՛ր այն բանաստեղծությանը համապատասխանող քո հեղինակային ֆոտոնկաներով կամ նկարներով:

Ես հասկացա, որ աշունը ունի  ոսկե նշանակություն, որ աշնանը մեր հայրենիքը դեղնում է ու տարբեր գույներ ստանում, որոնք երջանկացնում են մարդկանց:

Լրացուցիչ առաջադրանքներ

  1. Աշնանը նվիրված դասական մեղեդիներ փնտրիր համացանցում և այս բանաստեղծության տրամադրությանը առավել համապատասխանող ստեղծագործությունն առանձնացրու:

 

 

 

 

  1. Պատճառաբանի՛ր ընտրությունդ և նշի՛ր քո նախընտրած մեղեդու հեղինակին:

 

6..Լուսանկարի՛ր քո բակի, կամ բնակավայրի աշունը և բանաստեղծության տողերի ու երաժշտության համադրությամբ, կարաոկե պատրաստի՛ր:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով