Ցտեսություն նախշուն աշուն

Աշուն դու շատ գեղեցիկ էիր և տաք, ոսկեգույն և ուրախ: Երբ ես քայլում  էի, կարծես թե հայտնվում էի ոսկու մեջ, այնպիսի տպավորություն ունեի, որ դու չէիր վերջանալու: Սակայն երեկ  ձմեռվա առաջին օրը  հասկացա, որ դու անվերջ չես, և պետք է քեզ էլ հրաժեշտ տալ: Չնայած նրան, որ ես սիրում եմ ձմեռը, որովհետև սիրում եմ ձյունը, ընկերներիս հետ ձնագնդի խաղալը և ամանորյա ջերմությունը, բայց աշնան տաք արևը կկարոտեմ ու չեմ մոռանա այդ օրերը՝ սպասելով հաջորդ ոսկեգույն հրաշքին, որի անունն է աշուն: Ցտեսություն քեզ, սիրուն ու դեղին, կարմիր աշուն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով