Ապրիլի մեկի մասին

Ապրիլի 1-ը մենք գիտենք ինչպես կատակի և ծիծաղի օր, հիմա ես ձեզ կպատմեմ ապրիլի 1-ի մասին:

Օրինակ ՝ Հին Հռոմում ապրիլի 1-ը կոչվում է որպես «Հիմարների տոն»

Հայաստանում Ապրիլի 1-ը տոնում են որպես խաբելու և կատակելու տոն, մարդիկ իրենց հարազատների և ընկերների հետ կատակում են կամ իրենց են կատակում:

Գերմանիայում և Ավստրիայում ապրլի 1-ը համարվում է «դժբախտ օր»: Այն մարդը, ով ծնվել է ապրլի 1-ին, ըստ նրանց, կարող է դժբախտը լինել: Լեգենդի համաձայն, այս օրը ծնվել է դավաճան Հուդան:

 

Ապրլիլի 1-ին Ֆրանսիայի փողոցներում հանդիպում են այնպիսի մարդիկ, ովքեր իրենց ուսին դրած ձկներ են տանում: Այդ ձուկը կարող է լինել թղթից, պոլիեթիլենից, կերամիկայից և այլ մատերիալներից: «Ձկով» կատակում են հետեւյալ կերպ. նրանից կապում են կարթ, որը շատ անսպասելի կերպով ամրանում է որև է մեկի հագուստից, և այդ մարդը չնկատելով այն՝ իր մեջքին կապած տանում է, իսկ կողքի մարդիկ ուրախանում և ծիծաղում են:

 

Անգլիայում Ապրիլի 1-ը տոնում են մինչեւ օրվա կեսօր, իսկ խաբված մարդուն «հիմար» են անվանում։ Սակայն բրիտանացիների կատակները ավելի շատ մանկական են, շատ թեթև։

 

Շոտլանդիայում Հումորի օրվան 2 օր են դրամադրում։ Այստեղ փորձում են կատակով խաբել միմյանց, և այն շոտլանդացում, ում հաջողվում է խաբել, ողջ օրն անվանում են «դանդալոշ»։ Ապրիլի 2-ն այստեղ անվանում են «պոչի օր», այդ օրը աթոռներին հատուկ պարկիկներ են դնում, և երբ մարդ նստում է դրա վրա, տարօրինակ ու տհաճ ձայն է գալիս:

 

 

Ապրիլի 1-ը շատ երկրներում նշվում է որպես Ծիծաղի օր: «Խաբելու» ավանդությունն էլ շատ երկրներին է բնորոշ, այնպես որ Ծիծաղի օրը կարելի է ոչ պաշտոնական միջազգային տոների շարքին դասել, որի ծագումնաբանության մասին վիճում են մինչ օրս:

 

Այլ միցյալ նահանգներում է տեղի ունեցել ապրիլմեկյան ամենահայտնի կատակներից մեկը։ 1835-ին նյու-յորքյան թերթերից մեկում տպագրվեց նյութ, որում ասվում էր, որ աստղադիտակ է ստեղծվել, որով հնարավոր է տեսնել Լուսնի վրայի բնակիչներին, ովքեր նման են «կապիկների, սակայն թռչունի թեւեր ունեն»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով